-
28.12.2013|
16:02
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը, դիմումը արդեն ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին:
-
28.12.2013|
15:09
Պարոն Նազարբաևի պես փորձառու քաղաքական գործիչը չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունն ունեն նաև իրենց հստակ տնտեսական արտահայտությունը և կշիռը: Տվյալ դեպքում արժե հիշել այն հանգամանքը, որ պարոն Նազարբաևի համար Արցախի հիմնախնդիրը նաև իր անձնական ձախողված միջնորդության հետ կապված հարց է:
-
28.12.2013|
15:01
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմաշարի երկրորդ` «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումներն ուշանում են ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆիլմի հեղինակը որոշել է ակցիա կազմակերպել` գումարի հայթայթման համար:
-
28.12.2013|
14:59
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Նավասարդյան խաղերի» տոնահանդեսը, որի ընթացքում հաղթող մասնակիցները կներկայանան իրենց կատարումներով և կկայանա մրցանակաբաշխության արարողություն:
-
28.12.2013|
14:57
2012թ. երիտասարդ գիտնականների խորհուրդը ԳԱԱ նախագահության հետ մշակեց գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդիրներին վերաբերող ծրագիր, որի նպատակն է ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների երիտասարդ ղեկավար կադրերի, մասնավորապես, տնօրենների, փոխտնօրենների և գիտքարտուղարների պատրաստում։
-
28.12.2013|
14:56
Այս օրերին մանկական ամանորյա ներկայացումներ, տոնական միջոցառումներ են սպասվում երևանյան գրեթե բոլոր թատրոններում, մշակութային օջախներում:
-
28.12.2013|
14:53
Մինչ հայ-ռուսական գազային պայմանագրի հետ կապված քաղաքական-հասարակական շրջանակներում ակտիվ քննարկումներ են ծավալվում, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերը պետք է վայր դնեն մանդատները և կազմակերպեն համաժողովրդական անհնազանդություն, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը: Պատճառն, իհարկե, հայ-ռուսական գազային պայմանագիրը և դրա հետևանքով մեր ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեն:
-
28.12.2013|
14:51
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում (տասներկու տարեկաններ) գերազանց է հանդես գալիս Արամ Հակոբյանը, ով տասներորդ տուրից վաստակել է ինը միավոր` ութ հաղթանակ, երկու ոչ-ոքի:
-
28.12.2013|
14:49
«Հայ-արաբական իրավական» խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս օրերին խորհրդի նախագահ Հուսամ ալ Տին ալ Հապաշը և փաստաբան Սամեհ Աշուրը պաշտոնական հանդիպումներ են ունենում եգիպտական իշխանությունների հետ, որպեսզի այս երկիրը ճանաչի հայոց ցեղասպանությունը:
-
28.12.2013|
14:45
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գալիք տարվա հունվարի 16-ից Ռուսաստանի 150 կինոթատրոններում կանցկացվի երկշաբաթյա փառատոն, որի ժամանակ էլ ցուցադրվելու են կարճամետրաժ ֆիլմերի երկու ծրագրեր, որոնք «Օսկար» մրցանակ են շահել ամերիկյան կինոակադեմիայի անվանակարգում: